Թեկնածուների շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը մրցում է Սվիդլերի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկուշաբթի ուժերն է չափում ռուս շախմատիստ Պյոտր Սվիդլերի հետ թեկնածուների շախմատային մրցաշարի չորրոդ տուրում։
Չորրորդ տուրի մնացած զույգերն են` Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Դմիտրի Անդրեյկին (ՌԴ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)։ Հանդիպումները սկսվել են Երևանի ժամանակով ժամը 13։00–ին։
Երեք հանդիպումներից հետո 2,5 միավորով առաջատարն է Անանդը, երկուական միավոր են վաստակել Կրամնիկն ու Սվիդլերը, Արոնյանն ու Տոպալովը վաստակել են 1,5–ական միավոր, Կարյակին և Անդրեյկինը` մեկական միավոր, Մամեդյարովը` 0,5 միավոր։
Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարի վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:23 17.03.2014