Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ամերիաբանկը դարձավ ՀՖՖ–ի գլխավոր տնօրեն (ՎԻԴԵՈ)

10.06.2019, 17:37
Ամերիաբանկը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկը դարձավ ՀՖՖ–ի գլխավոր տնօրեն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ամերիաբանկը միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես Գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և Բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը»,– նշվում է հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը:

Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-