Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Կրամնիկի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 5–րդ տուրում

18.03.2014, 19:50
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 5–րդ տուրում։
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Կրամնիկի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 5–րդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 5–րդ տուրում։

Ռուսաստանցի Պետեր Սվիդլերը հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, Դմիտրի Անդրեյկին (ՌԴ)– Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի։

5–րդ տուրից հետո 3,5–ական միավորով առաջատարը Անանդն է։ Արոնյանը, Կրամնիկը, Սվիդլերը վաստակել են 3–ական միավոր։ Տոպալովը, Կարյակինը, Մամեդյարովը` 2–ական միավոր։ Անդրեյկինը վաստակել է 1,5 միավոր։

6–րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի Անդրեյկինի հետ։–0–