Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանի հավաքականը նահանջել է 16 տեղով ՖԻՖԱ ընթացիկ աղյուսակում` զբաղեցնելով 52-րդ տեղը

18.09.2014, 13:09
Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 16 տեղով և զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, ասվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Հայաստանի հավաքականը նահանջել է 16 տեղով ՖԻՖԱ ընթացիկ աղյուսակում` զբաղեցնելով 52-րդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 16 տեղով և զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, ասվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Սեպտեմբերին հայ ֆուտբոլիստներն անընդմեջ երկու պարտություն կրեցին արտագնա խաղերում` սեպտեմբերի 3-ին Լատվիայի հետ ընկերական խաղում (2:0) և սեպտեմբերի 7-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում դանիացիների հետ (2:1)։

Եվրոպայի 2016 թ. առաջնության հայ ֆուտբոլիստների մրցակիցները հետևյալ հորիզոնականներում են` Պորտուգալիա` 11-րդ տեղ, Դանիա` 27-րդ, Սերբիա` 34-րդ և Ալբանիա` 45-րդ։

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի`

1. Գերմանիա - 1765 միավոր
2. Արգենտինա - 1631
3. Կոլումբիա - 1488
4. Հոլանդիա 1456
5. Բելգիա - 1444
6. Բրազիլիա - 1291
7. Ուրուգվայ- 1243
8. Իսպանիա-1228
9. Ֆրանսիա - 1202
10. Շվեյցարիա - 1175

Վարկանիշի հաջորդ թարմացումը նախատեսված է հոկտեմբերի 23-ին--0--