Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը իջել է 77–րդ տեղ ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում

27.11.2014, 14:15
Հայաստանն իջել է ևս երկու հորիզոնականով ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 77–րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիաների պաշտոնական կայքը։
Հայաստանը իջել է 77–րդ տեղ ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իջել է ևս երկու հորիզոնականով ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 77–րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիաների պաշտոնական կայքը։ Եվրո–2016–ի ընտրական խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները` Պորտուգալիա` 7–րդ տեղ (+2), Դանիա` 30–րդ տեղ (+2), Սերբիա` 46, Ալբանիա` 50 (-2)։ ՖԻՖԱ–ի վարկանիշի առաջին տասնյակը նոյեմբերի 27–ի դրությամբ` 1. Գերմանիա – 1725 միավոր, 2. Արգենտինա – 1538, 3. Կոլումբիա – 1450, 4. Բելգիա – 1417, 5. Նիդեռլանդներ – 1374, 6. Բրազիլիա – 1316, 7. Պորտուգալիա – 1160, 8. Ֆրանսիա – 1160 9. Իսպանիա – 1142, 10. Ուրուգվայ – 1135 Հայկական հավաքականը Եվրո– 2016–ի ընտրական փուլի շրջանակում Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ միասին հայտնվել է միևնույն ընտրական խմբում, որի առաջատարը Դանիայի հավաքականն է, որը չորս հանդիպումներից հետո վաստակել է 7 միավոր։ Պորտուգալիայի հավաքականը 3 հանդիպումից հետո ունի 6 միավոր։ Երեք խաղից հետո ալբանացիները վաստակել են 4 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումից հետո վաստակել են մեկական միավոր։–0–