Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Սերբիայի միջև կայանալիք խաղը կսպասարկի նորվեգական մրցավարների խումբը

08.10.2014, 16:52
Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Սերբիայի ազգային հավաքականների հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական բրիգադը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  
Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Սերբիայի միջև կայանալիք խաղը կսպասարկի նորվեգական մրցավարների խումբը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Սերբիայի ազգային հավաքականների հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական բրիգադը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  

Խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։  

Հագենին կօգնեն Դագ-Ռոգեր Նեբբենը և Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Դագ Վիդար Հաֆսասը և Օլա Հոբեր Նիլսենը:

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Սեպտեմբերի 7–ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2։1 հաշվով պարտվել են դանիացիներին։ -0-