Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի ազգային հավաքականը չեխերի հետ հանդիպման նախաշեմին կմրցի հայկական երիտասարդական հավաքականի հետ

08.02.2013, 16:37
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 21–ին ստուգողական հանդիպում կանցկացնի երկրի երիտասարդական հավաքականի հետ` Չեխիայի թիմի հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի նախաշեմին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականը չեխերի հետ հանդիպման նախաշեմին կմրցի հայկական երիտասարդական հավաքականի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 21–ին ստուգողական հանդիպում կանցկացնի երկրի երիտասարդական հավաքականի հետ` Չեխիայի թիմի հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի նախաշեմին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այդ որոշումը կայացվել է Հայաստանի և Թուրքմենստանի ֆուտբոլային հավաքականների միջև ըկերական հանդիպման հետաձգման հետ կապված, որը նախատեսված էր մարտի 22–ին։

Թուրքմենական կողմը խնդրել էր ՀՖՖ–ին` հետաձգել ընկերական խաղը Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի կողմից Գավաթի ընտրական փուլի խաղերի տեղափոխման հետ կապված, և այն անցկացնել օգոստոսի 14–ին կամ ցանկացած այլ օր։

ՀՖՖ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ  Ազգային ընտրանին մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով մարտի 19-ից կսկսի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարտի 21-ին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ:

Հայաստանը Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ հայտնվել է ընտրական փուլի  B խմբում։

Իտալիայի հավաքականը չորս խաղից հետո հավաքել է 10 միավոր և B խմբի առաջատարն է։ Բուլղարացիները 3 խաղից հետո ունեն 6 միավոր։ Այնուհետև չեխերն են` 5 միավոր երեք խաղից։ Հայկական թիմն ունի 3 միավոր` 3 խաղից։ Նման վիճակում են նաև դանիացիները։ Մալթացիները դեռևս զրոյական արդյունք ունեն։  -0-