Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների հանդիպումը կսպասարկի Ռումինիայի մրցավարական անձնակազմը
14.03.2013,
16:11
2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 26–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կսպասարկի Ռումինիայի մրցավարական անձնակազմը՝ Պավել Բալայի գլխավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 26–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կսպասարկի Ռումինիայի մրցավարական անձնակազմը՝ Պավել Բալայի գլխավորությամբ։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Բալայի օգնականներն են Կրիստիան Նիկան և Սեբաստիան Գեորգեն: Չորրորդ պաշտոնյան է Ալեքսանդրու Տուդորը
ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 84–րդ տեղը, իսկ Չեխիայի թիմը տեղաբաշխվել է 27–րդ դիրքում։
Հայաստանն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ հայտնվել է ընտրական B խմբում։
Խումբը գլխավորում են չորս խաղից հետո տասը միավոր հավաքած իտալացիները։ Երկրորդ տեղում են բուլղարացիները չորս խաղերում հավաքած վեց միավորով։ Այնուհետև չեխերն են` երեք խաղերի արդյունքում ունեցած հինգ միավորով։ Հայկական թիմն ունի 3 միավոր երեք խաղի արդյունքում։ Դանիացիներն ունեն երկու միավոր նույնպես երեք խաղից հետո։ Մալթացիների ցուցանիշը զրո է։ -0-Ա,Բ,