Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հերքել է հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունը
13.06.2013,
14:17
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առայժմ չի պատրաստվում լքել իր պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առայժմ չի պատրաստվում լքել իր պաշտոնը։
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Մալթայի հավաքականի նկատմամբ կրած պարտությունից հետո Հայաստանի և Ֆեդերացիայի հավաքականի հասցեին հնչած քննադատությունից հետո ցանկանում է հրաժարական տալ։ Երևանի Հանրապետական մարզադաշտում հունիսի 7–ին կայացած հանդիպումն ավարտվել էր 0։1 հաշվով։
«Եթե երկրպագուները պահանջեն իմ հրաժարականը, ես միանշանակ կգնամ այդ քայլին, բայց եթե իրենց անձնական դրդապատճառներով դա պահանջեն, ես չեմ հեռանա»,–ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա, այդ որոշումը կարող է կայացնել միայն ինքը։
«Չեմ կարող պատկերացնել մի մարդու, ով կարող է ստիպել ինձ հրաժարական տալ։ Այդ որոշումը ցանկացած պահի կարող եմ ընդունել միայն ես»,– նշեց Հայրապետյանը։
ՀՖՖ ղեկավարը նշեց, որ Ֆեդերացիայի առջև խնդիր կա (դուրս գալ ԱԱ կամ ԵԱ եզրափակիչ), և նա չի լքի իր պաշտոնն այնքան, մինչև չկատարի այն։
«Սա ամենօրյա աշխատանք է, որի պտուղները դուք բոլորդ անպայման կտեսնեք»,– ավելացրեց Հայրապետյանը։
Հայաստանի հավաքականն (6 միավոր) առաջ է անցել Դանիայից (6) լրացուցիչ ցուցանիշներով և բարձրացել է 4–րդ տեղը։ Խմբի առաջատար է 14 միավոր հավաքած Իտալիան։ Այնուհետև Բուլղարիայի (10) և Չեխիայի (9) թիմերն են։ -0-