Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի հավաքականը նահանջել է 41-րդ հորիզոնական

13.03.2014, 13:46
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 41-րդ տեղը:
Հայաստանի հավաքականը նահանջել է 41-րդ հորիզոնական
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 41-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդը Արգենտինան է:

Աղյուսակի առաջին տասնյակը`

1. Իսպանիա - 1510 միավոր,

2. Գերմանիա – 1336,

3. Արգենտինա – 1234,

4. Պորտուգալիա – 1199,

5. Կոլումբիա – 1183,

6. Ուրուգվայ – 1126,

7. Շվեյցարիա – 1123,

8. Իտալիա – 1112,

9. Բրազիլիա – 1104,

10. Բելգիա – 1084։

ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակը կազմվում է 1993 թվականից, միավորների քանակը հաշվարկվում է` ելնելով ազգային հավաքականների չորս տարվա արդյունքներից։ Հաջորդ աղյուսակը կհրապարակվի ապրիլի 10-ին։-0-