Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայերի հետ ընկերական խաղում Լիտվայի հավաքականին միայն հաղթանակը կգոհացնի. մարզիչ

13.11.2012, 17:52
Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չոբո Լասլոն երեքշաբթի հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղում լիտվական թիմին միայն հաղթանակը կգոհացնի:
Հայերի հետ ընկերական խաղում Լիտվայի հավաքականին միայն հաղթանակը կգոհացնի. մարզիչ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չոբո Լասլոն երեքշաբթի հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղում լիտվական թիմին միայն հաղթանակը կգոհացնի:

Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև ընկերական խաղը տեղի կունենա չորեքշաբթի Երևանի Հանրապետական մարզադաշտում:
«Հայկական թիմի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ ինձ համար դրական արդյունք կլինի միայն հաղթանակը: Ես չեմ կարող իմ խաղացողներից որևէ այլ արդյունք պահանջել, բացի հաղթանակից, նույնիսկ եթե մենք բրազիլացիների հետ խաղալու լինենք»,- խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում ասաց հունգարացի մասնագետը:

Նա նշեց նաև, որ հայերի հետ խաղի ընթացքում երիտասարդական հավաքականի մի քանի խաղացողների կփորձի:

Ըստ մարզչի՝ Հայաստանի հավաքականը վերջին մեկուկես տարվա ընթացքում շատ ուժեղ է աճել:

«Հայկական թիմում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղում, ովքեր հանդես են գալիս ուժեղ առաջնություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում և Ուկրաինայում: Նրանք խաղում են շատ ուժեղ ակումբներում: Հայկական թիմում նույնիսկ խաղացող կա, ով կանոնավոր կերպով խաղում է Չեմպիոնների լիգայում (Հենրիխ Մխիթարյան): Ես շատ եմ հարգում այդ թիմին»,- ավելացրեց Լասլոն:

«Ռոստովի» և Լիտվայի հավաքականի կիսապաշտպան Էդգարաս Չեսնաուսկիսն իր հերթին հայտնեց, որ լիտվական թիմին հաղթանակ է անհրաժեշտ:
«Վերջին շրջանում Լիտվայի թիմը շատ է հետ մնացել ՖԻՖԱ-ի վարկանիշում, և լիտվական թիմի խաղացողներն ամեն ինչ կանեն, որպեսզի վերականգնեն իրենց դիրքերը»,- ավելացրեց նա:

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 82-րդ տեղը, իսկ Լիտվայի թիմը տեղաբաշխվել է 119-րդ տեղում: -0-