ՀՖՖ–ն 13 տարվա ընթացքում իր բյուջեն ավելացրել է 10 անգամ. Հայրապետյան
18.04.2015,
17:59
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 13 տարվա ընթացքում իր բյուջեն ավելացրել է 10 անգամ` մինչև 4 միլիարդ 2014 թվականին, շաբաթ հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆեդերացիայի 13–րդ ժողովում։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 13 տարվա ընթացքում իր բյուջեն ավելացրել է 10 անգամ` մինչև 4 միլիարդ 2014 թվականին, շաբաթ հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆեդերացիայի 13–րդ ժողովում։
«Այդ ամենը ՀՖՖ լավ մենեջմենթի և արդյունավետ աշխատանքի արդյունք է։ Երբ ես 2002 թվականին ստանձնեցի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, այն չնչին բյուջե ուներ, իսկ այժմ հասնում է 4 մլրդ դրամի»,– ասաց Հայրապետյանը։
Նա ընդգծեց, որ եթե մի քանի տարի առաջ ՀՖՖ բյուջեն ամբողջովին կախված էր ՖԻՖԱ–ի և ՈՒԵՖԱ–ի մուտքերից, ապա այժմ պատկերը փոխվել է, և ՀՖՖ–ն արդեն ինքն է ապահովում իր բյուջեն։
Նա հայտնեց նաև, որ 2003–ից 2014 թվականը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 10,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ է իրականացրել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման հարցում։ ($1-472,28 դրամ)։ -0-