Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին

05.11.2014, 17:18
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նույն օրը Սարգսյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին:

Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Պետրոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան։

Պետրոսյանի հուշամրցաշարը 100 հազար եվրո մրցանակային ֆոնդով անցկացվում է նոյեմբերի 3–11–ը։ Հաղթողը կստանա 25 հազար եվրո, երկրորդ տեղը զբաղեցրածը` 20 հազար, երրորդը` 15 հազար եվրո։ -0-