Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հռիփսիմե Խուրշուդյանն առաջին օլիմպիական մեդալն է պարգևել Հայաստանին

06.08.2012, 13:27
Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի օլիմպիական մրցաշարի բրոնզե մեդալ է նվաճել:
Հռիփսիմե Խուրշուդյանն առաջին օլիմպիական մեդալն է պարգևել Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի օլիմպիական մրցաշարի բրոնզե մեդալ է նվաճել:

Խուրշուդյանը հանդես էր գալիս 75 կգ-ից բարձր քաշային կարգում, և նրա արդյունքը կազմեց 294 կգ(128+166): Սա հայկական հավաքականի առաջին օլիմպիական մրցանակն էր Լոնդոնում:

Հռիփսիմե Խուրշուդյանը նախկինում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (2007): 2009թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մցանակակիր է, եվրոպական առաջնությունների (2006, 2009, 2011 թվականների) եռակի արծաթե մրցանակակիր:

Այդ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեցին չինացի Զու Լուլուն՝ 333 կգ (146+187) արդյունքով, արծաթե մեդալը՝ ռուս Տատյանա Կաշիրինան, ով հավաքեց 332 կգ (151+181): Հարկ է նշել, որ  հրում վարժությունում Կաշիրինան համաշխարհային ռեկորդ սահմանեց: -0-