Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը լավ տպավորություն է թողել ֆուտբոլիստների վրա. Հենրիխ Մխիթարյան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շատ լավ տպավորություն է թողել հավաքականի ֆուտբոլիստների վրա, ասել է հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը օրերս գլխավորել է Հայաստանի հավաքականը։
«Սա առաջին մարզումն էր, և նա շատ լավ տպավորություն թողեց ոչ միայն մարզման ժամանակ, այլև մարզումից հետո», – ասել է Մխիթարյանը չորեքշաբթի տեղի կայացած ասուլիսի ժամանակ։
Հավաքականի առաջատար ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ հավաքականի նոր մարզչի հետ միասին կհաջողվի կատարել հավաքականի առաջ դրված բոլոր խնդիրները։
«Հենրիխն ուրախացավ, երբ իմացավ, որ ես նույնքան խենթ եմ, որքան Յուրգեն Կլոպը («Բորուսիա» ակումբի գլխավոր մարզիչը)։ Ինձ կոչում են շվեյցարացի Կլոպ», – հումորով նշել է Շալանդը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:57 22.05.2014