«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով
22.03.2013,
16:34
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Чемпионат.com–ը` հղում անելով եվրոպական ԶԼՄ–ներին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Чемпионат.com–ը` հղում անելով եվրոպական ԶԼՄ–ներին։
Պարբերականի համաձայն, Մխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետարքրության դաշտում։ Ըստ աղբյուրի տեղեկատվության, կատալոնացիները պատրաստ են ֆուտբոլիստին 25 մլն եվրո վճարել։ Սակայն «Շախտյորում»` իմանալով Մխիթարյանի հանդեպ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ցուցաբերած հետաքրքրության մասին, որոշել են, որ այդ գումարը բավարար չէ։
Տեղեկացվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շուտով իր մարդկանց կուղարկի Մխիթարյանի խաղը դիտելու համար։
Նախօրեին The Mirror անգլիական պարբերականը հայտնել է ևս երկու անգլիական ակումբների` բրիտանական «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից հայ կիսապաշտպանի նկատմամբ առաջացած հետաքրքրության մասին։
Մխիթարյանը չորեքշաբթի հայտարարեց, որ այս ամռանը լքելու է«Շախտյորը» և մտադիր է եվրոպական թոփ թիմերից որևէ մեկի կազմում ընդգրկվել։
«Շախտյորի» հետ Մխիթարյանի պայմանագիրը գործում է մինչև 2015թ.–ը։–0