Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևանի «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարությանը փոխանցելը նպատակահարմար է. պետվարչություն

30.01.2015, 18:10
Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նպատակահարմար է համարում կառավարության որոշումը` Երևանի «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարության ենթակայությանը փոխանցելու մասին։

Երևանի «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարությանը փոխանցելը նպատակահարմար է. պետվարչություն
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նպատակահարմար է համարում կառավարության որոշումը` Երևանի «Միկա» մարզահամալիրը ֆինանսների նախարարության ենթակայությանը փոխանցելու մասին։

Նրա խոսքերով` շենքը ֆինանսների նախարարությանն է փոխանցվել ունեցած պարտքերի մարման հաշվին։

ՀՀ կառավարությունը 2014թ. օգոստոսի 28-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ ֆինանսների նախարարությանն առաջարկվում է ձեռք բերել «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող «Միկա» մարզահամալիրը «Արմավիա ավիաընկերություն» ԱՊԸ-ի և «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ի 9,045 մլրդ դրամի չափով հարկային պարտավորությունների փոխարեն, քանի որ ունեցվածքը չէր վաճառվել հարկադիր աճուրդի ընթացքում: Փոխանցումով մարվել է ավիաընկերության պարտքի մի մասը, մասնավորապես՝ «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն պետությանը պարտք է ավելի քան 7,1 մլրդ դրամ հարկային պարտավորությունների գծով, իսկ «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ն՝ 365,3 մլն դրամ։

«Կարծում եմ, որ պետական հաստատությունների աշխատակիցները նույնպես պետք է մարզումների և անգամ ներքին առաջնությունների անցկացման հնարավորություն ունենան», - ասաց Սահակյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։  

Համալիրի ընդհանուր մակերեսը 3658,9 քառակուսի մետր է: Համալիրի տարածքում գտնվող մարզադաշտի մակերեսը 5421,5 քառակուսի մետր է՝ 7250 նստատեղերով:

Համալիրը կառուցվել է 2008 թ.-ին: Նրա սեփականատերը հայ խոշոր ձեռներեց Միքայել Բաղդասարովն է: Նրան է պատկանել նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որը 2013թ.-ի ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքներն ու սնանկության ընթացակարգ սկսել ($1 – 476,74 դրամ): –0—