Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության լավագույն լեգիոներն է
07.12.2012,
14:25
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթել է «լավագույն լեգիոներ» անվանակարգում, որ սահմանել էր «Ուկրաինական ֆուտբոլ» թերթը` 2012 թվականի արդյունքն ամփոփող հարցում անցկացնելով։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթել է «լավագույն լեգիոներ» անվանակարգում, որ սահմանել էր «Ուկրաինական ֆուտբոլ» թերթը` 2012 թվականի արդյունքն ամփոփող հարցում անցկացնելով։
«Շախտյորի» ներկայացուցիչները հինգ անվանակարգերից երեքի հաղթող են դարձել։ Հարցումը թվով 22-րդն է և ամենալայնամասշտաբը, հայտնում է «Ուկրաինական ֆուտբոլը»։ Ինչպես տեղեկացնում է թերթը, խմբագրությունը երկու հազար նամակ է ստացել ընթերցողներից։
Հասարակության քննարկմանն է դրվել տասը թեկնածություն յուրաքանչյուր անվանակարգում։ Ամսվա ընթացում խմբագրությունը ստացել է ընթերցողների նամակները։ Նրանց ձայնը գումարվել է ֆուտբոլային մասնագետների ու լրագրողների ձայներին։
Թերթի ընթերցողների կարծիքով` տարվա մարզիչ է Միրչա Լուչեսկուն, լավագույն դարպասապահը` Անդրեյ Պյատովը, իսկ Հենրիխ Մխիթարյանը` լավագույն լեգիոները։
Բացի այդ, «Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ լավագույն մեկնաբանի դափնին կրելու փառքին է արժանացել «Կարպատներ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Վիկտոր Վազկոն։-0-