Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Մխիթարյանն ամենաճանաչված եվրոպացի ֆուտբոլիստն է. IFFHS

08.11.2012, 18:44
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է 2012թ.-ի աշխարհի առավել ճանաչված գործող ֆուտբոլիստների վարկանիշի եվրոպական մասը, որը հրապարակվել է Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում:
Մխիթարյանն ամենաճանաչված եվրոպացի ֆուտբոլիստն է. IFFHS
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է 2012թ.-ի աշխարհի առավել ճանաչված գործող ֆուտբոլիստների վարկանիշի եվրոպական մասը, որը հրապարակվել է Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում:

Մխիթարյանը վստահորեն առաջատարի դիրքերում է՝ 50310 միավորով: Մեծ տարբերությամբ երկրորդ տողում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (30603 միավոր): Երրորդ տողում՝ «Լացիոյի» ալբանացի կիսապաշտպան Լորիկ Ցանան (13975 միավոր):

«Ռոմայի» կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին զբաղեցրել է չորրորդ տեղը (13348 միավոր), իսկ մադրիդյան «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակում է առաջատարների հնգյակը  (7749 միավոր): -0-