Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Յուրա Մովսիսյանը կարող է վերականգնվել երկու ամսվա ընթացքում

01.07.2014, 13:10
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում աջ ոտքի աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիայի բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ վերականգման համար Մովսիսյանից կպահանջվի 2 ամիս, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:
Յուրա Մովսիսյանը կարող է վերականգնվել երկու ամսվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում աջ ոտքի աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիայի բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ վերականգման համար Մովսիսյանից կպահանջվի 2 ամիս, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ շաբաթ ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Մովսիսյանը նախատեսված վիրահատության պատճառով այս տարի այլևս դաշտ դուրս չի գա:

«Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո Մովսիսյանը ծնկահոդի հետ կապված խնդիր է ունեցել: Նրան զննել էին ակումբի բժիշկները, և որոշում էր ընդունվել ուղարկել ֆուտբոլիստին Հռոմ, որպեսզի նա այնտեղ զննում անցնի պրոֆեսոր Մարիանիի մոտ», - հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը:-0-