Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Մովսիսյան. «Հուսամ` բոլորն էլ գիտեն, որ ես պատրաստ եմ Հայաստանի համար գոլեր խփել»

20.03.2013, 16:34
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վստահ է, որ առաջիկա հանդիպման ընթացքում գոլ կուղարկի չեխերի դարպաս։
Մովսիսյան. «Հուսամ` բոլորն էլ գիտեն, որ ես պատրաստ եմ Հայաստանի համար գոլեր խփել»
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վստահ է, որ առաջիկա հանդիպման ընթացքում գոլ կուղարկի չեխերի դարպաս։

«Շատ եմ կարոտել Հայաստանը և հայկական հավաքականը։ Ինձ համար շատ հաճելի է վերադառնալ հայրենիք։ Հույս ունեմ, որ բոլորն արդեն հասկացել են, որ պատրաստ եմ գոլեր խփել Հայաստանի համար»,– ասաց Մովսիսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին հայկական թիմերի առաջատար խաղացողները` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հայաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպումը կկայանա մարտի 26–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Հայաստանի հավաքականն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ ընտրական փուլի B խմբում է։

Իտալիայի հավաքականը չորս խաղերից հետո հավաքել է 10 միավոր և գլխավորում է B խումբը։ Բուլղարացիները երեք խաղից հետո 6 միավոր ունեն։ Այնուհետև չեխերն են` երեք խաղից հետո հինգ միավորով։ Հայկական թիմի ակտիվում երեք խաղից հետո 3 միավոր է։ Դանիացիները նույնպես երեք խաղից հետո 3 միավոր ունեն։ Մալթայի հավաքականի արդյունքը զրո է։ -0-