Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն է շաբաթ մեկնարկում Ծաղկաձորում

18.04.2015, 17:34
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն է շաբաթ մեկնարկում Ծաղկաձորում։
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն է շաբաթ մեկնարկում Ծաղկաձորում
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն է շաբաթ մեկնարկում Ծաղկաձորում։

Առաջնությունը կանցկացվի ապրիլի 19-28-ը շրջանային համակարգով։ Չեմպիոնի  տիտղոսի համար պայքարին կմասնակցեն 10 հավաքականներ`  Հայաստան, Ռուսաստան, Չինաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Հունգարիա, Հնդկաստան, Իսրայել, Կուբա և Եգիպտոս` չորս հիմնական խաղացող և մեկ պահեստային։

Հայկական հավաքականում հանդես կգան Լևոն Արոնյանը (վարկանիշը` 2770), Գաբրիել Սարգսյանը (2674), Սերգեյ Մովսիսյանը (2665), Վլադիմիր Հակոբյանը (2656) և Հրանտ Մելքումյանը (2651), նշվում է մրցաշարի պաշտոնական կայքում (wtcc2015.am)։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2012 թվականին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների Օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ -0-