ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, և 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց Շիրակի մարզի խնդրանքին՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով դպրոցին, ինչի շնորհիվ արդեն հոկտեմբերին հիմնանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, և դպրոցում վերսկսվեցին դասերը:

Загружается новость ... "Лево"
Ֆինանսական աջակցության հերթական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ Բանկերի միության հետ համատեղ, հովանավորել է նաև Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման և բարեկարգման նախագիծը:

Շիրակամուտում ֆուտբոլն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս մարզաձևի ավանդույթներն այստեղ փոխանցվում են սերնդեսերունդ: Սակայն մարզիկները չեն ունեցել պատշաճ պայմաններ ամենօրյա մարզումների համար:

Ցուցաբերված աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ` 2020 թվականի հոկտեմբեր ամսից ապագա չեմպիոնները մարզվում են մաքուր օդին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի դաշտում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար երիտասարդների կրթությունը և մարզական կարողությունների զարգացումը առանձնահատուկ կարևոր են, հենց այդ պատճառով Բանկը միշտ աջակցություն է ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝ հատկապես մարզերում դպրոցականներին և ուսանողներին մոտիվացնելու նպատակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:15 14.12.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×