Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի հավաքականը կարող է հաղթել ալբանացիներին ԵԱ ընտրական փուլում. Խորեն Հովհաննիսյան

16.03.2015, 19:11
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է պարտության մատնել ալբանացիներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, կարծում է հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
Հայաստանի հավաքականը կարող է հաղթել ալբանացիներին ԵԱ ընտրական փուլում. Խորեն Հովհաննիսյան
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է պարտության մատնել ալբանացիներին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, կարծում է հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։

Խաղը կկայանա մարտի 29–ին Էլբասան քաղաքում։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստները ուսումնավարժական հավաք կկազմակերպեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։

«Երբ ես մարզիչ էի, մենք 1996-97 թվականներին Ալբանիայում ոչ–ոքի խաղացինք և հաղթեցինք մեզ մոտ 3։0 հաշվով։ Իմ կարծիքով` մեր հավաքականը պատրաստ է խաղի, պատրաստ է հաղթանակի»,– ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը կարծում է, որ հայ խաղացողները կանեն հնարավորինս այդ խաղում հաղթելու համար, քանի որ հնարավորություն ունեն մտնելու խումբ։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-