2025 թվականի դեկտեմբերը ռեկորդային է եղել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով դիտարկումների ողջ պատմության ընթացքում․ ՀԲ
Այսօր,
21:41
/․ Դեկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 7,5%-ով՝ հասնելով 140 հազար մարդու
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 7,5%-ով (տարեկան կտրվածքով)՝ հասնելով 140 հազար մարդու։ Սա դեկտեմբեր ամսվա համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում։
Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 933 զբոսաշրջիկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 130 148-ի դիմաց։ Իսկ ողջ 2025 թվականի ընթացքում այցելուների թիվը կազմել է 2 263 642 մարդ՝ 2024 թվականի 2 208 179-ի համեմատ։