Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին ավելի քան 675 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Էկոնոմիկայի նախարարություն

10.12.2013, 13:13
2013թ.–ի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 677906 զբոսաշրջիկ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին ավելի քան 675 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 677906 զբոսաշրջիկ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Այդ թիվը 12,4 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,– ասաց Ապրեսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ 2012թ.–ի ամբողջ ընթացքում Հայաստան է այցելել 843330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցել է 2011թ.–ի ցուցանիշը։

Ըստ նրա, Հայաստանում զբոսաշրջիկների հիմնական հոսքը նկատվում է Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Եվրոպայի երկրներից։ «Սակայն պետք է նշել, որ աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է»,– ավելացրեց նա։

Ապրեսյանը նշեց նաև, որ չնայած այն կարծիքին, թե արտասահմանցի զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են միայն Հայաստանի այնպիսի հայտնի հանգստավայրերին, ինչպիսին են Ծաղկաձորը, Ջերմուկը, Հանքավանը և Աղվերանը, հարկ է նշել, որ զբոսաշրջիկներն այցելում են նաև ՀՀ մայրաքաղաք և հանրապետության պատմամշակութային վայրեր։

Ըստ նրա, Հայաստանը արտասահմանյան զբոսաշրջիկներին ներգրավում է ինչպես տեղական հյուրանոցների սպասարկման բարձր մակարդակով, այնպես էլ` հասանելի գներով։ –0–