Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

2025թ․–ի հունվար–մայիսին Հայաստան է այցելել 691,9 հազ․ զբոսաշրջիկ

16.06.2025, 15:24
Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)
2025թ․–ի հունվար–մայիսին Հայաստան է այցելել 691,9 հազ․ զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը մոտեցել է 691.9 հազարի՝ 2024 թվականի հունվար-մայիս ամիսների 765.4 հազարի համեմատ։ Նման տվյալներ է հրապարակել Զբոսաշրջության կոմիտեն իր Facebook-յան էջում։

Նշվում է, որ Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Կոմիտեի տվյալներով, այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 181 հազ․ 436 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա մայիսին գրանցված 168 հազ․ 49 զբոսաշրջիկի համեմատէ գրանցելով 8,6%–ի աճ։ Այսպիսով, 2025թ․–ի մայիսը 2024թ․–ի հունվարից հետո դարձել է առաջին ամիսը, որի ընթացքում գրանցվել է տուրիստական այցելությունների աճ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2024 թվականին նվազել է 4.7%-ով՝ հասնելով 2 միլիոն 208 հազարի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծության համաձայն՝ զբոսաշրջիկների հոսքերի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանի Դաշնությունից այցելուների թվի նվազմամբ, որոնք կազմում են ամենամեծ մասնաբաժինը (երկիր բոլոր մուտքերի ընդհանուր թվի 42.5%-ը՝ 2023 թվականի 49.1%-ի դիմաց)։