Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանն ու Չեռնոգորիան կզարգացնեն համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

09.02.2016, 20:29
Հայաստանն ու Չեռնոգորիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։
Հայաստանն ու Չեռնոգորիան կզարգացնեն համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Չեռնոգորիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառվել է «Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրմանն հավանություն տալու հարցը։

Որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունները, ցանկանալով զարգացնել և ամրապնդել երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, կաջակցեն իրենց երկրներում զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով:

Կողմերն, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:

Երկու երկրների միջև մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով, կողմերը կխրախուսեն երկու երկրներում մշակութային միջոցառումների, փառատոնների, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպումը և դրանց փոխադարձ մասնակցությունը:

Կողմերը կխրախուսեն փոխադարձ համագործակցությունը կադրերի մասնագիտական վերապատրաստման, փորձագետների և լրագրողների փոխանակման բնագավառներում:

Կողմերը զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրենց իրավասու պետական մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության ոլորտում ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

Հանգստյան սեզոնի ընթացքում մի քանի տարի Չեռնոգորիան ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ էր ներդնում։–0–