Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair – 2015 միջազգային տուրիստական ցուցահանդեսին

17.04.2015, 13:41
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է ապրիլի 16-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2015 17-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:  
«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair – 2015  միջազգային տուրիստական ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է ապրիլի 16-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2015 17-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:  

Ցուցահանդեսը բացել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Մարմանիան, բնապահպանության նախարար Էրգուջա Խոկրիշվիլին և տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեն:

Ցուցահանդեսին, որն այս տարի նվիրված է ներգնա և արտագնա զբոսաշրջության զարգացմանը, հանգստավայրերի վերականգնմանը, նոր տուրիստական ուղղությունների նկատմամբ սպառողների հետաքրքրության խթանմանը, մասնակցում են ավելի քան 100 տուրիստական և օժանդակ ընկերություններ:

Հարավկովկասյան երկաթուղին CTF-2015-ին ներկայացնում է Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրությունն ու հնարավորությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր տուրիստական փաթեթները: Նման փաթեթների շարքում են տուրեր Հայաստանի և Վրաստանի տարածքում:

Միջազգային կապերի բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն հանդիպել էր Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեի հետ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում Ընկերության նորարարական նախագծերը, մասնավորապես երկաթուղային տուրիստական փաթեթները:

«Մենք համագործակցում ենք Վրաստանի երկաթուղայինների հետ: Նման տուրերի նպատակն է՝ ավելացնել ՀԿԵ-ի գործառնական հնարավորությունները և ուղևորահոսքը Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղով և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բնակչությանը ներկայացնել մեր երկրների պատմամշակութային արժեքները: Հետաքրքրությունն այս տուրերի նկատմամբ սկսել է աճել հատկապես Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո,»- ասաց Բոյկոն:

CTF-2015 ցուցահանդեսն, որը կտևի մինչև ապրիլի 18-ը, անցկացվում է Expo Georgia Exhibition Center ցուցահանդեսային կենտրոնում: Այն կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0- - See more at: