Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայ և եգիպտացի ձեռներեցները պայմանավորվել են զբոսաշրջության ոլորտում ուսանողական փոխանակման մասին

12.02.2015, 14:46
Հայ և եգիպտացի ձեռներեցները պայմանավորվել են զբոսաշրջության ոլորտում ուսանողական փոխանակման մասին, հինգշաբթի լրագրողներին ասաց Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Հայ և եգիպտացի ձեռներեցները պայմանավորվել են զբոսաշրջության ոլորտում ուսանողական փոխանակման մասին
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ և եգիպտացի ձեռներեցները պայմանավորվել են զբոսաշրջության ոլորտում ուսանողական փոխանակման մասին, հինգշաբթի լրագրողներին ասաց Միջազգային գործարար կապերի աջակցության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։

Նրա խոսքերով` ծրագրի շրջանակում Հայաստանի և Եգիպտոսի ուսանողները և մասնագետները կարող են փորձ փոխանակել տուրիզմի և սերվիսի ոլորտներում` մասնակցելով անվճար կրթական ծրագրի։

Մանուկյանը նշեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս` հայկական պատվիրակության Եգիպտոս կատարած գործարար այցի ժամանակ։

«Հունվարի 23-ից մինչև փետրվարի 8-ը տեղի է ունեցել գործարար այց, որի շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ Եգիպտոսի մեծ քաղաքների այդ թվում` Կահիրեի քաղաքապետի, ինչպես նաև Եգիպտոսի տուրիզմի նախարարի հետ»,- ասաց Մանուկյանը։

Պայմանավորվածությունների շրջանակում զբոսաշրջության ոլորտն ուսումնասիրող ուսանողները կարող են մեկնել Եգիպտոս և այնտեղ մեկ տարի անվճար կրթություն ստանալ հյուրանոցային գործ և զբոսաշրջություն մասնագիտություններով։

«Բոլոր շահագրգիռ անձինք կարող են դիմել մեր Խորհուրդ, քանի որ ծրագիրը հնարավորություն է տալիս արդեն այս տարվա մարտից սովորելու համար մեկնել Եգիպտոս», - ասաց Մանուկյանը։   

«Մայիսին նախատեսված է եգիպտացի մասնագետների այցը Հայաստան, որոնք այստեղ թրեյնինգներ կանցկացնեն», - ասաց Մանուկյանը։

Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում ամենաառաջնային ուղղություններից մեկն է։ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով` 2014թ արդյունքներով երկիր այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը պետք է կազմի 1 250 000 մարդ։ Հունվար-սեպտեմբերի տվյալներով` այդ թիվն արդեն հասել է 941 հազ. մարդու։

2013 թվականին Հայաստան ժամանակ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը եղել է 1 084 188 մարդ։ -0-