Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին Հայաստան է այցելել 2.24 մլն զբոսաշրջիկ, նախորդ տարվա 2.36 մլն համեմատ

Այսօր, 16:11
2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից  և Իրանից
Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին Հայաստան է այցելել 2.24 մլն զբոսաշրջիկ, նախորդ տարվա 2.36 մլն համեմատ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152,976։

2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Կառավարությունը ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական՝ 2026-2030 թթ.-երի ծրագրով նախատեսում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։