Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում

13.02.2017, 20:39
Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում, հայտնում է RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը։

Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում, հայտնում է RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը։

Ծառայության տվյալներով, Երևանում ապրելն օրական կազմում է միջինը 47 եվրո։

Ամենահայտնի ուղղությունների տասնյակում են` Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Բուդապեշտը, Թալինը, Բարսելոնան, Երևանը, Ռիգան, Վիլնյուսը և Հռոմը։ Ծառայության տվյալներով, ամենաբյուջետային ուղղությունը Վիլնյուսն է  (օրական միջինը  37 եվրո), իսկ ամենից թանկը` Հռոմում (ավելի քան 100 եվրո)։ 

Վարկանիշը կազմվել է 2017 թվականի փետրվարի 23–ից 26–ը հյուրանոցների նապապատվիրման տվյալներով։ 

ՏուրՍտատ գործակալության տվյալներով, 2017 թվականին ռուսների ճանապարհորդություններն արտերկիր հանգստյան օրերին աճել է 10 տոկոսով նախորդ տարվա համեմատ։ -0-