Հայաստանն ու Lufthansa-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները և չվերթների շարունակականությունը
25.02.2026,
14:21
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Lufthansa խմբի տարածքային տնօրեն Մոհամմեդ Նասրին անդրադարձել են առաջիկայում սպասվող միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ու Lufthansa խմբի տարածքային տնօրեն Մոհամմեդ Նասրին անդրադարձել են առաջիկայում սպասվող միջոցառումներին, քննարկել համագործակցության հնարավորություններն ու վերջին տարիների այցելությունների դինամիկան։
Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը կարևորել են չվերթների շարունակականությունն ու դրանց դրական ազդեցությունը, ինչպես նաև բարձր գնահատել հաճախորդների համար որակյալ և հարմարավետ ծառայությունների ապահովման անհրաժեշտությունը։