Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայ–ռուսական գիտատուրիստական արշավախմբի մասնակիցները նվաճել են Արագածի երկու գագաթները

13.06.2013, 18:01
«Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն» հայ–ռուսական գիտատուրիստական արշավախմբի մասնակիցները հինգշաբթի բարձրացել են Արագած լեռան հարավային (3879 մ) և արևմտյան (4080 մ) գագաթները։
Հայ–ռուսական գիտատուրիստական արշավախմբի մասնակիցները նվաճել են Արագածի երկու գագաթները
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. «Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն» հայ–ռուսական գիտատուրիստական արշավախմբի մասնակիցները հինգշաբթի բարձրացել են Արագած լեռան հարավային (3879 մ) և արևմտյան (4080 մ) գագաթները։
 
Նախօրեին ցերեկն օդընտելացման նպատակով արշավի մասնակիցները բարձրացել են Ուրցասար` 3485 մ։  

«Ամեն ինչ լավ էր։ Նախորդ երկու վերելքների համեմատ այսօրվանն ինձ համար այդքան էլ բարդ չէր, քանի որ ես ձմռանն եմ Արագածում եղել և արդեն հասցրել եմ երկու անգամ բարձրանալ երկու գագաթները։ Այսօր ամեն ինչ հիասքանչ անցավ, ընկերական մթնոլորտում, ուղղակի հիանալի էր»,–ասաց արշավախմբի մասնակիցներից մեկը` Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողուհի Զառա Բադալյանը։

Հինգշաբթի արշավախումբը կայցելի նաև Ամբերդ համալիր, ինչպես նաև Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան։
 
«Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն» հայ–ռուսական երկրորդ արշավախումբը կազմակերպվել է ՏՌՄԱ–ի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի և Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի  (ՏՌՄԱ) կողմից։

Արշավախումբը բաղկացած է երկու փուլից` «Ճանաչիր Հայրենիքդ և պատմիր նրա մասին» թեմայով Երևան–Գյումրի–Վանաձոր–Ալավերդի–Երևան երթուղով գնացքով երկօրյա ուղևորություն (հունիսի 8–9) և երկրորդ մասը`«Հայաստանի անհայտ տուրիստական սրբազան ճանապարհները», որի ժամանակ մասնակիցները լեռնագնացությամբ, ժայռեր բարձրանալով, քայլելով և հեծանիվներով գրավիչ ճանապարհորդություն կկատարեն։ Երկրորդ փուլն անցնում է հունիսի 10–16–ը։

Արշավախումբն անցկացվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ  Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությամբ և Ազգային ժողովի և ՌԴ դեսպանատան հովանու ներքո։ –0–