Рейтинг@Mail.ru
USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կգործարկվի հարթակ, որտեղ զբոսաշրջիկին հասանելի կլինեն բժշկական ծառայությունները. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Երեկ, 18:50
Նա հայտնել է, որ կոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում այս տարի իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով
Կգործարկվի հարթակ, որտեղ զբոսաշրջիկին հասանելի կլինեն բժշկական ծառայությունները. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ բժշկական զբոսաշրջությունը իրենց առաջնահերթություններում է։

Նա հայտնել է, որ կոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում այս տարի իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով։

«Սա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ», -նշել է կոմիտեի նախագահը։

Գևորգյանը հայտնել է, որ ոլորտի զարգացման համար շուտով կգործարկվի նոր թվային գործիք։ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կգործարկվի հարթակ, որտեղ հասանելի կլինեն հայաստանյան բժշկական ծառայությունները և մասնագետները։

«Այդ հարթակի միջոցով նաև հնարավոր կլինի կապվել ապահովագրողի, զբոսաշրջային օպերատորների հետ, այսինքն՝ ստանալ մեկ միասնական ծառայություն մեկ հարթակից», -ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով՝ սա նորարարություն է բժշկական զբոսաշրջության ոլորտում, որը հնարավորություն կընձեռի ամենատարբեր բժշկական ծառայությունների, այդ թվում՝ բարդ վիրահատությունների համար ավելի շատ զբոսաշրջիկ բերել Հայաստան։