Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ռուսաստանի 6 քաղաքներում կվերականգնվի միջազգային ավիահաղորդակցությունը

21.07.2020, 16:49
Ռուսաստանի 6 քաղաքներում կվերականգնվի միջազգային ավիահաղորդակցությունը
Ռուսաստանի 6 քաղաքներում կվերականգնվի միջազգային ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայտնի է, թե Ռուսաստանում միջազգային ավիահաղորդակցության վերականգնման փուլում որ օդանավակայաններից չվերթեր կիրականացվեն, հաղորդում է «Российская газета»-ն:

Կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար, Ռոսպոտրեբնադզորը ամեն մեծ տարածաշրջանում ընտրել է մեկ մեծ օդանավակայան: Արդյունքում ձևավորվել է հետևյալ ցւոցակը՝ Մոսկվա , Սանկտ Պետերբուրդ, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ և Վլադիվոստոկ:

Ընդ որում ՌԴ մայրաքաղաքում միջազգային չվերթեր իրականացնելու հնարավորություն կստանան 3 օդանավակայան՝ Շերեմետևո, Դոմոդեդովո և Վնուկովո: Այս մասին հաղորդում է «Известия» թերթը: 

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է միջազգային ավիահաղորդակցությունը բացելու անհապաղ անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ ցանկացած թուլացումներ պետք է ուղեկցվեն որոշակի սահմանափակումներով, նախազգուշացումներով: -0-