Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-6

«ՏաԹևեր» ճոպանուղին նոր ռեկորդ է սահմանել

17.07.2017, 18:57
Նախօրեին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել ռեկորդային ցուցանիշ է սահմանել։
«ՏաԹևեր» ճոպանուղին նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել ռեկորդային ցուցանիշ է սահմանել։

Ինչպես հայտնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, մեկ օրում  «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է 1371 ուղևոր։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:

«ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թվականին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: -0-