Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Զբոսաշրջային փառատոները նպաստում են Հայաստանի մարզերի զարգացմանը. էկոնոմիկայի նախարարություն

13.05.2015, 17:37
Հայաստանում ամեն տարի կազմակերպվող զբոսաշրջային փառատոները նպաստում են երկրի մարզերի զարգացմանը, չորեքշաբթի ասաց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Զբոսաշրջային փառատոները նպաստում են Հայաստանի մարզերի զարգացմանը. էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամեն տարի կազմակերպվող զբոսաշրջային փառատոները նպաստում են երկրի մարզերի զարգացմանը, չորեքշաբթի ասաց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Մոտ ապագայում մեկնարկում են ամենամյա զբոսաշրջային փառատոները, որոնք ներկայացնում են հայկական մշակույթը և ավանդական ճաշատեսակները։ Այս տարի կկազմակերպվեն արդեն ավանդական դարձած խորովածի, գինու, տոլմայի, սյունիքի ավանդույթների, ինչպես նաև «Հացը լեռներում», «Մշակութային վերածնունդ» փառատոները»,- ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքերով` այդ փառատոները նպաստում են նաև համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տուրիստական հոսքերը Երևանից ուղղորդում են հանրապետության մարզեր, պահպանում են ավանդույթները` սահմանելով Հայաստանի տեղը տուրիստական միջազգային շուկայում։

Նա ընդգծեց նաև, որ տարեցտարի Հայաստանում աճում են ներքին տուրիզմի ցուցանիշները։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2014 թվականին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում բնակված զբոսաշրջիկների թիվը կազմել է 859 703 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 28,4%-ով ավելի է 2013 թվականի համեմատ։  

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2014-ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 11,3%-ով` կազմելով ավելի քան 1,2 մլն. միջազգային այցելու։ Ներքին տուրիզմի առումով ևս երկրում զգալի աճ է նկատվել. Այդ ցուցանիշը 2014-ին, 2013-ի համեմատ, ավելացել է 28,4%-ով և կազմել մոտ 859 հազ. զբոսաշրջիկ։ -0-