Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Վերջին 8 ամիսների ընթացքում ՀՀ այցելել է 1.5 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 1.48 մլն-ի համեմատ

16.09.2025, 19:44
Զբոսաշրջային այցելությունների աճ է գրանցվել նաև օգոստոսին
Վերջին 8 ամիսների ընթացքում  ՀՀ  այցելել է 1.5 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 1.48 մլն-ի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Վերջին 8 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ, նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների 1,484,684-ի համեմատ, հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեն։

Կոմիտեն հայտնում է, որ 2025 թ.-ի օգոստոսին Հայաստան այցելել է 334,396 զբոսաշրջիկ։

Կոմիտեի տեղեկացմամբ, նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 300,919։

«2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)»,-նշվում է Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։