Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Ինչպե՞ս չկորցնել փողերը. ինտերներտ խաբեություններ. Սամվել Մարտիրոսյան

27.06.2024, 13:41
Շաբաթական 1 մն դոլարի կորուստներ են լինում վիրտուալ տիրույթում, սա իմ անձնական փորձով, ովքեր ինձ են գրում, նրանց թիվը տասնյակների է հասնում, ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ցավոք չկա վիճակագրություն, չունենք վիրտուալ տիրույթում կիբերհանցագործությունների ռեալ պատկերը: Ակնհայտ է, որ շատ վատ է վիճակը, միգուցե աղետալի, բայց քանի որ վիճակագրություն չկա, տպավորություն է, թե ամեն բան լավ է, բայց այդպես չէ: Հազարավոր մարդիկ համացանցում կեղծ ներդրումների զոհ են դառնում և էստեղ պետության մեղքի բաժինը գերակա է: