Զբոսաշրջիկների քանակն ավելացնելով՝ կկարողանանք կայուն տնտեսական աճ գրանցել․ One way group–ի հիմնադիր տնօրեն
23.04.2024,
23:15
Մենք էմոցիա ենք վաճառում, ոչ թե տուռ փաթեթ. Հայաստանը սիրելու և բացահայտելու երկիր է: Էմոցիաները շատ ավելի կարևոր են, քան 1000-2000 դրամ ավել աշխատելը, ասում է «Ուան Ուեյ գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ տուրիզմի ոլորտի չլիցեզնավորումը բերում է ոչ հավասար մրցակցության, շատ ժամանակ բարձր գները վանում են մարդկանց, բայց երբ դու սպիտակով ես աշխատում և հարկեր վճարում, չես կարող էժան փաթեթ առաջարկել: Իսկ այսօր, ով ցանկանա կարող է ֆեյսբուքյան էջով տուրիսներ ներգրավել և սպասարկել, ոչ մի վերահսկողություն չկա: Մինչդեռ սա ազգային անվտանգության հարց է: