#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ՀՀ կառավարության աջակցությունն է ակնկալում Carrefour–ի` տեղական շուկա մուտք գործելու հարցում
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին հինգշաբթի բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիարժեք աջակցությունը կբերի Carrefour ֆրանսիական ռիթեյլերին տեղական շուկա մուտք գործելու հարցում, հաղորդում է Հայաստանում ֆրանսիական դեսպանատան մամուլի ծառայությունը։Carrefour ֆրանսիական ռիթեյլերի զուտ շահույթը 2012թ.–ին աճել է 3,3 անգամ
Carrefour ֆրանսիական ռիթեյլերի (որը պատրաստվում է հայկական շուկա դուրս գալ) զուտ շահույթը 2012թ.–ին աճել է 3,3 անգամ` հասնելով 1,23 մլրդ եվրոյիա` 2011թ.–ին գրանցված 371 մլն եվրո ցուցանիշի համեմատ, հաղորդում է РБК–ն։«ՀայՌուսգազարդը» 142 մլն դրամի չափով մասնակի փոխհատուցում կստանա այն գազի դիմաց, որն օգտագործել են անապահով ընտանիքները
ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ընկերությանը մոտ 142,2 մլն դրամ է հատկացնելու` որպես մասնակի փոխհատուցման գումարի վճարում ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար։ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել Զբոսաշրջության մրցունակության զեկույցում երկրի դիրքերը բարելավելու վերաբերյալ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է վերլուծել նախօրեին հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության զեկույցը և ներկայացնել Հայաստանի ուժեղ ու թույլ կողմերը` ընթացիկ տարում երկրի դիրքերը բարելավելու համար։Հայաստանը բարձրացել է 79–րդ տեղը զբոսաշրջության մրցունակության ցուցանիշով ՀՏՖ վարկանիշում
Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» համաձայն, նախորդ զեկույցի համեմատ բարձրացել է 11 կետով և 140 երկրների շարքում զբաղեցրել է 79–րդ տեղը, հայտնում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը։Հայաստանը գործարար կլիմայի, մրցակցության բարձրացման և ենթակառուցվածքի բարելավման լուրջ բարեփոխման կարիք ունի. ՎԶԵԲ
Լինելով մի երկիր, որը չունի ելք դեպի ծով, և սահմանափակ է հարևան շուկաների հասանելիությունը` Հայաստանը գործարար կլիմայի, մրցակցության բարձրացման և ենթակառուցվածքի բարելավման լուրջ բարեփոխման կարիք ունի, նշվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` 2012 թվականի անցումային գործընթացի մասին զեկույցում։Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը հայկական չորս և հինգաստղանի հյուրանոցների պահանջարկի աճ է կանխատեսում
Հայաստանում առաջիկա տարիներին «չորս» և «հինգ աստղ» ունեցող հյուրանոցների պահանջարկ է նկատվելու, կարծում է «Ճամփորդական գործակալների հայկական միության» փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքը շարունակում է գործել միայն մեկ ընկերության նկատմամբ
Հայկական ձուկը ՌԴ ներմուծելու արգելքն աղիքային ցուպիկի հայտնաբերման պատճառով շարունակում է գործել միայն «Դիմիտրի» ընկերության նկատմամբ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը
«DigiTec Expo 2013» իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6–ն Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն զարգացմամբ
Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ, չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում։Հայաստանի տնտեսության աճի տեմպերը 2013թ.–ին կարող են նվազել. ԶԵԱԲ
2013թ.–ին համաշխարհային տնտեսության, մասնավորապես` եվրոպական տնտեսության (2011թ.–ի տվյալների համաձայն` Հայաստանի արտահանման 45 տոկոս) պահպանվող թուլության համատեքստում պետք է Հայաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղում սպասել, կարծում է Զարգացման եվրասիական բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ. ԱԱԾ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել «Ազգային ինորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։Նորություններ 12621 - 12640 of 14658
First | Prev. | 630 631 632 633 634 | Next | Last