#ՀԱՅԱՍՏԱՆ
«Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործունեությունը ՀՀ–ում. Կորենև
«Գազպրոմբանկը» մտադիր է ընդլայնել իր գործուեությունը Հայաստանում, ուրբաթ Երևանում հայտնեց «Գազպրոմբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը նամակով դիմել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` տեղեկացնելով, որ բուհը դադարեցնում է ծրագրերի իրագործումը բարձրագույն կրթության ոլորտում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ծրագրվում է ցորենի ավելի քան 5.5 հազար տոննա էլիտար սերմեր աճեցնել ՀՀ–ում
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց բարձր տեսակի սերմերի աճեցման և աշնանացան տեսակների սերմերի ստացման ծրագիրը 2012-2017 թվականներին, որի ավարտին ցորենի բերքը ծրագրվում է հասցնել մինչև 5.5 հազար տոննայի։ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.1 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 11.1 մլրդ դրամ պակասուրդով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։Հայ–ղազախական հարաբերությունները պետք է զարգացման նոր մակարդակ դուրս բերվեն
Հայ–ղազախական հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում բավական զարգացել են և պետք է նոր մակարդակ դուրս բերվեն, «Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության և փոխըմբռնման 20 տարին» համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։Խորովածի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզում
Խորովածի չորրորդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8–ին ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին։Հայաստանում միասնական եկամտային հարկի կիրառումը ենթադրում է, որ աշխատավարձերը կբարձրանան. նախարար
2013թ.–ի հունվարի 1–ից՝ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բոլոր գործատուները պարտավոր են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ աշխատակիցների փաստացի եկամուտները չնվազեն, լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ՀՀ առողջապահության նախարարը մտադիր է վերացնել անհարկի վճարումները ծննդատներում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Հայաստանում ՀՆԱ-ի աճը յոթ ամսում 5,5-6% է կազմել. ԱԺ հանձնաժողովի ղեկավար
Հայաստանում ՀՆԱ-ի աճը յոթ ամիսների ընթացքում, 2011թ.-ի նույն ցուցանիշի համեմատ, կազմել է 5,5-6 տոկոս, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:Նորություններ 14101 - 14120 of 14623
First | Prev. | 704 705 706 707 708 | Next | Last