Ճգնաժամն ավելացնում է ստվերը
25.06.2013,
12:33
Եվրամիությունում ճգնաժամի ընթացքում ստվերային տնտեսությունը մի քանի անգամ ավելացել է և 3600 հանցավոր միավոր է կազմում։ Կեղծիքների շուկան ընդգրկել է սննդամթերքից մինչև կենցաղային քիմիա, ինքնաթիռների մասերից մինչև ցանցահենային գրոհներ բանկերի ու կազմակերպությունների վրա։ Ռուսաստանում ստվերային տնտեսությունը 3,5 անգամ բարձր է G7 երկրների միջին ցուցանիշից, գրում է газета.ру–ն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունում ճգնաժամի ընթացքում ստվերային տնտեսությունը մի քանի անգամ ավելացել է և 3600 հանցավոր միավոր է կազմում։ Կեղծիքների շուկան ընդգրկել է սննդամթերքից մինչև կենցաղային քիմիա, ինքնաթիռների մասերից մինչև ցանցահենային գրոհներ բանկերի ու կազմակերպությունների վրա։ Ռուսաստանում ստվերային տնտեսությունը 3,5 անգամ բարձր է G7 երկրների միջին ցուցանիշից, գրում է газета.ру–ն։
Եվրամիություն ձգձգված ճգնաժամը հանգեցրել է հանցավորության աճի, Financial Times –ին է հայտնել Եվրամիության ոստիկանության ծառայության ղեկավար Ռոբ Ուէյնրայթը։ ԵՄ–ում հանցավոր կազմակերպությունների քանակը հասել է 3600–ի։ Տնտեսական ճգնաժամի առաջին տարիներին ստվերային տնտեսության շրջանառությունն ավելացավ գրեթե երկու անգամ` մինչև 2 մլրդ եվրո։
«Որոշ հանցավոր խմբավորումներ անդրազգային կորպորացիաներ են, քանի որ ներկայացուցիչներ ունեն աշխարհի 60 և ավելի երկրներում»,– ասել է Ուէյնրայթը։ Ամենատարբեր բնույթի հանցագործություններ են տեղի ունենում տարբեր սեկտորներում, իսկ դրանց հետևում տարբեր մարդիկ են կանգնած։
Հատկապես մեծացել է կեղծված ապրանքների շուկան։ Գնելու հնարավորության նվազումը ավելացրել է էժան ապրանքների հանդեպ հետարքրքությունը և ստիպել է հաշտվել այն մտքի հետ, որ գնած ապրանքը կարող է կեղծված լինել։
Բարձր գին ունեցող ապրանքները, օրինակ Gucci պայուսակները կամ շամպայնների էլիտար տեսակները, կեղծվում էին նաև ճգնաժամից առաջ։ Այժմ կեղծվում է ամեն ինչ` դեղորայք, սննդամթերք, կենցաղային քիմիա, ինքնաթիռների մասեր։ Առողջության համար վնաս հանդիսացող կեղծիքների մասնաբաժինը կեղծված ապրանքների ընդհանուր ծավալում նախաճգնաժամային ժամանակահատվածի 14.5 տոկոսից հասել է 28.6 տոկոսի (2011 թվական)։ Ուէյնրայթի խոսքով` կեղծված ապրանքները վնասաբեր են ոչ միայն մարդու, այլև տնտեսության համար, քանի որ խանգարում են տնտեսության վերականգնմանը։
Ընկերությունների` աշխատուժի ծախսերը նվազեցնելու ջանքերը հանգեցնում են լավագույն դեպքում բնակչության անօրինական զբաղվածության և աշխատանքի դիմաց նվազագույն վարձատրության նորմերի խախտման, վատագույն դեպքում` մարդկանց առևտրի շուկայի զարգացման ու ընդլայնման։
Ծաղկում են հարկային խարդախության տարբեր տեսակները` սա բիզնեսի պատասխանն է կառավարության պայքարին, որը վերջինը մղում է ճգնաժամի դեմ հարկերի բարձրացման միջոցով պայքարելու ճանապարհով։ Նման որոշում է կայացրել, օրինակ, Մեծ Բրիտանիան, որտեղ ավելացված արժեքի հարկի` ԱԱՀ–ի հարկման տոկոսադրույքը 2011 թվականին 17.5 տոկոսից հասել է 20 տոկոսի, ինչը ԱԱՀ անօրինական վերադարձման սխեման էլ ավելի պահանջված է դարձրել։
Ռուսաստանում ստվերային տնտեսությունը, Financial Integrity–ի հրապարակած հետազոտության համաձայն, ավանդաբար 3,5 անգամ բարձր է G7 երկրների միջին ցուցանիշից։
Շրջանառությունն ավելանում է անկախ ճգնաժամից և 2009 թվականից աճում է ՀՆԱ-ի նկատմամբ։ Այսպես` 2009 թվականին այն կազմում էր ՀՆԱ 27.7 տոկոսը, իսկ 2011 թվականին` 46 տոկոսը։ Հետազոտողները նշում են, որ Ռուսաստանի տնտեսության ստվերային հատվածն անօրինական նորանոր ֆինանսական հոսքեր է ծնում։ Հեղինակները դա «ձնագնդի էֆեկտ» են անվանել, որի համաձայն` ստվերային տնտեսությունն ու անօրինական հոսքերը «կաճեն ավելի ու ավելի մեծ տեմպերով, քանի դեռ չեն միջամտել քաղաքական կառույցներն ու ինստիտուտները»։
Տնտեսության զարգացման նախկին նախարար Անդրեյ Բելոուսովի կարծիքով` Ռուսաստանի ստվերային հատվածում շուրջ 20 մլն մարդ է ներգրավված։ Փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը նշել է, որ Ռուսաստանի աշխատունակ բնակչության 86 միլիոնից «միայն 48 միլիոնն է զբաղված»։ «Մնացած մարդիկ անհասկանալի է, թե որտեղ են և ինչով են զբաղված,– խոստովանել է փոխվարչապետը։–Այդ մարդիկ լուրջ խնդիր են ստեղծում ողջ հասարակության համար»։-0-