Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հարցում. ում օգտին են պատրաստ քվեարկել հայաստանցիներն ԱԺ ընտրություններում

Այսօր, 15:13
Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ու՞մ կընտրեին հայաստանցիները․ հարցման արդյունքներ
Հարցում. ում օգտին են պատրաստ քվեարկել հայաստանցիներն ԱԺ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե ԱԺ ընտրությունները լինեին այս կիրակի։

Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 26,7%-ը նշել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 14,1%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի։ Առաջատարների եռյակը եզրափակում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 8,2%

Հարցվածների 7,5%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 4,2%-ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 3,1%-ը՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության, 2,7%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին։

Հարցվածների 2,3%-ը նշել է, որ կքվեարկեր «Հայաստանի շնորհապետական» կուսակցության, 1,9%-ը «Նոր ուժ» կուսակցության, 1,7%-ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 1,1%-ը՝ «Քրիստոնեա - Ժողովրդավարական կուսակցության» օգտին։ 

Հարցվածների 0,7%-ը նշել է, որ կքվեարկեր «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության, 0,6%-ը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության, 0,4 %-ը՝ «Ալյանս» կուսակցության, 0,4%-ը՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության, 0,4%-ը՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության, 0․3%-ը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության, 0․3%-ը՝ Ռեֆերմիստների կուսակցության, 0․3%-ը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ։

Հարցվածների 8,3%-ը հրաժարվել է պատասխանել, 8%-ը դժվարացել է պատասխանել։ 1,3%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, իսկ 5,7%-ը նշել է, որ ընդհանրապես չի քվեարկի։ 

Հարցվածների 57,5%-ը նշել է, որ միանշանակ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, 13,2%-ը՝ ավելի շուտ այո, 8,3%-ը՝ ավելի շուտ ոչ, 9․9%-ը՝ միանշանակ ոչ, իսկ 11․2%-ը դժվարացել է պատասխանել։

Հերթական ԱԺ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։