Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հունիսի 22-ի հիմնական իրադարձությունների ծանուցում

21.06.2012, 18:54
Հունիսի 22-ի հիմնական իրադարձությունների ծանուցում
11:00 – Հենարան: Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը կհանդիպի լրագրողների հետ: 

11:45 – Նոր Նորք, Բանավան թաղամաս: ՍԹԱՐ  32-րդ սուպերմարկետի բացում: 

12:00 – ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում (Տիգրան Մեծի 67), տեղի կունենա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը:

12:00 – Մոսկվայի տուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների «Մենք մարտնչում էինք հանուն Հայրենիքի» հիշողությունների գրքի շնորհանդեսը: 

12:00 – Արմենիա Մարիոթ:  «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը կհայտարարի, որ Հայաստանի բնակիչները կարող են ցանցից օգտվել մայրենի լեզվով:

13:00 – Ուրբաթ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց: Թեմա՝ «Կազմակերպության կողմից 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը»:

13:00 – Արցախ: Սպառողների Շահերի պաշտպան Արմեն Պողոսյան: Թեմա՝ «Գազի գնի սպասվելիք փոփոխությունները»:

13:00 – Ելակետ: Ասուլիս «Ադրբեջանի բնիկ ազգերի հակամարտության նոր փուլը» թեմայով: Բանախոս՝ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան:

13.30 - Արցախ: «Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի» ներկայացուցիչներ: Լրագրողների համար մաստեր-կլաս դասընթաց:

14:00 – Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճ: Ասուլիս՝ Ազատ առևտրի գոտում գործունեության հայտ ներկայացրած կազմակերպությունների  մասնակցությամբ: Մասնակիցներ՝ Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյան և կանադական ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Զոդին:

15:00 – Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին փոխըմբռնման հռչակագիր կստորագրեն՝ ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաների իրավունքների վերականգնման և իրազեկվածության բարձրացման մասին: