Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Bybit–ը հայտնվել է Հոնկոնգի կարգավորող մարմնի ռեեստրի կասկածելի բորսաների ցանկում

15.03.2024, 11:39
Արժեթղթերի և բորսաների տեղական հանձնաժողովը (SFC) Bybit–ի ապրանքներից 11-ը որակել է որպես խնդրահարույց
Bybit–ը հայտնվել է Հոնկոնգի կարգավորող մարմնի ռեեստրի կասկածելի բորսաների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/ԱՌԿԱ/․ Bybit կրիպտոբորսան ներառվել է Հոնկոնգի կարգավորող մարմնի ռեեստրի կասկածելի բորսաների ցանկում, հայտնում է ՌԲԿ Կրիպտոն։

Արժեթղթերի և բորսաների տեղական հանձնաժողովը (SFC) Bybit–ի ապրանքներից 11-ը որակել է որպես խնդրահարույց: Դրանք թվում են ֆյուչերսային պայմանագրերը, օպցիոնները, սթեյքինգը, փոխառությունների ծառայությունը և բորսայում հասանելի այլ ծառայություններ:

Լրագրողների մեկնաբանություններում գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ այս բոլոր պրոդուկտները ռիսկեր են պարունակում օգտվողների համար, և խնդիրների դեպքում SFC-ն «առանց վարանելու հարկադիր միջոցներ կձեռնարկի»:

Փետրվարին պաշտոնական մակարդակով նման նախազգուշացում ստացավ BitForex բորսան:-0-