ԿԲ նախագահը թվային դրամի ներդրման հարցում շտապելու անհրաժեշտություն չի տեսնում
18.12.2023,
16:06
Թվային դրամի ներդրման հարցում շտապելու անհրաժեշտություն չկա, սակայն որոշակի ռեսուրսներ կներդրվեն սեփական էլեկտրոնային փողերի թողարկման հնարավորությունների մեջ, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Թվային դրամի ներդրման հարցում շտապելու անհրաժեշտություն չկա, սակայն որոշակի ռեսուրսներ կներդրվեն սեփական էլեկտրոնային փողերի թողարկման հնարավորությունների մեջ, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս պահին շատերն են դրա մասին ասում, կրիպտոարժույթը սպեկուլյատիվ ակտիվ է, որն ունի բարձր ռիսկ և միաժամանակ բարձր մարժա ու համապատասխանաբար՝ մեծ կորուստներ։ Շատ կենտրոնական բանկեր մտածում են սեփական էլեկտրոնային փողերի թողարկման մասին՝ CBDC (Central Bank Digital Currency)։ Մենք նաև սկսել ենք ուսումնասիրել այդ հնարավորությունները, սակայն այստեղ բավականին երկար բանավեճերի տեղ կա», – հայտարարել է նա ԵՊՀ–ում դրամի 30–ամյակին նվիրված պանելային քննարկումների ժամանակ։
Ինչ վերաբերում է այս ոլորտի կարգավորմանը, ապա նա նշել է, որ նպատակը երևույթների սահմանափակումն է, որոնք կապված են փողերի լվացման, թրաֆիքինգի և անօրինական գործունեության հետ։
«Մենք կփորձենք նման դեպքերը հնարավորինս սահմանափակել, բայց միաժամանակ կստեղծենք հնարավորություններ այն բարեխիղճ ներդրողների համար, որոնք ուզում են ունենալ նման ակտիվներ իրենց պորտֆելում», – ասել է Գալստյանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Գալստյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ԿԲ–ում ընթանում են ներքին քննարկումներ թվային դրամի ներդրման հարցով։ Այս գաղափարը, նրա խոսքով, ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ, և երկու կողմերն էլ առաջ են բերում բավականին ուժեղ փաստարկներ։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սկզբին այդ քննարկումները կակտիվանան։–0–