Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բիթքոյնի գինը հուլիսի 29-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 70 հազ․ դոլարը

29.10.2024, 10:31
Բիթքոյնի արժեքն առուվաճառքի ընթացքում գերազանցել է 70 հազար դոլարը, վկայում են Binance հարթակի տվյալները Մոսկվայի ժամանակով 01:07-ին
Բիթքոյնի գինը հուլիսի 29-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 70 հազ․ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բիթքոյնի արժեքն առուվաճառքի ընթացքում գերազանցել է 70 հազար դոլարը, վկայում են Binance հարթակի տվյալները Մոսկվայի ժամանակով 01:07-ին։

Մոսկվայի ժամանակով ժամը 01:49-ի դրությամբ բիթքոյնի աճը դանդաղել է և կազմել 69,812 հազար դոլար, նշում է ՏԱՍՍ-ը։

Բիթքոյնը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «արդյունահանվել» (թողարկվել) համակարգի մասնակից ցանկացած օգտատերի կողմից։ Դրա համար պետք է ստեղծել համակարգի նոր բլոկեր: