Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին

30.04.2025, 20:51
Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա - 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։ 

Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:​ 

«Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային և թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, ԿՎՆ մրցույթներ և սոցիալական տեսահոլովակների ցուցադրություն: Ինտելեկտուալների համար կազմակերպվել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարեր, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց մտավոր կարողությունները, արագ արձագանքելու ունակությունը և թիմային աշխատանքի հմտությունները։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար «Ունիվերսիադայի» աջակցությունը ոչ միայն սոցիալական նախաձեռնություն է, այլև ներդրում՝ ուղղված երկրի ապագային: Մենք նկատում ենք, թե ինչպես են նման նախագծերը բացահայտում երիտասարդության ներուժը, նպաստում են մասնագիտական աճին և ամրապնդում են միջբուհական կապերը: Հատկապես արժեքավոր է, որ միջոցառումը համադրում է ոչ միայն սպորտային, այլև ինտելեկտուալ և ստեղծագործական ոլորտները՝ ձևավորելով բազմակողմանի զարգացած մասնագետներ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: 

«Ունիվերսիադան» ուսանողական երիտասարդության կյանքի կարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը, որի շնորհիվ ուսանողներին ընձեռվում են նոր հնարավորություններ ինքնարտահայտման, զարգացման և միջբուհական համագործակցության խորացման համար», – մեկնաբանել է Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: